Ռուսաստանում դատարանը Վլադիվոստոկի բնակչին մեղավոր է ճանաչել, որ նա ինը տարի շարունակ բռնաբարել է իր որդեգրին: Նա դատապարտվել է 16 տարի ազատազրկման, հաղորդում է Ռուսաստանի ՔՆնչական կոմիտեի Պրիմորյեի վարչությունը:

Գերատեսչության տվյալներով՝ 2002-ին դատապարտյալը կնոջ հետ միասին իրենց հոգածության տակ են առել երկու աղջիկների՝ ծնված 1997թ: 2003- 2012թթ ընթացքում չարագործը, օգտվելով կնոջ բացակայությունից, բռնաբարել է նրանցից մեկին: Հանցագործության մասին հայտնի է դարձել, երբ երկրորդ աղջիկը ամեն ինչ պատմել է ուսուցչին, հաղորդում  է «ՌԻԱ Նովոստին»:

Դատարանը տղամարդուն 16 տարի ազատազրկման է դատապարտել խիստ ռեժիմի գաղութում: