Արգենտիայի երկաթգծերից մեկի վրա տեղի ունեցած խոշոր վթարից հետո, Արգենտինայի տրանսպորտի նախարար Ֆլորենսիո Ռանդացոն հայտարարել է երկաթուղային ընկերությունն ազգայնացնելու կառավարության որոշման մասին:

Նա նշել է, որ այսուհետ երկաթգիծը ղեկավարելու են պետական մարմինները, նրանք էլ ապահովելու են օբյեկտի անվտանգությունը: Երկաթուղային ֆիրմայի աշխատակիցները պետք է ստուգումներ անցնեն՝ կապված ալկոհոլի օգտագործման հետ, ինչպես նաեւ պսիխոֆիզիկական քննություն, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Buenos Aires Herald-ը:

Նախարարը հավելել է, որ հոկտեմբերի 19 վթարից հետո պարզվել, որ այդ օրը մեքենավարները անցել են թեստերի միայն մի մասը, ինչը խախտում է հանդիսանում: Հենց դա  էլ կարող էր վթարի պատճառ հանդիսանալ: