Թուրքիայի կողմից չինական հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու որոշման հետ կապված մեկնաբանությամբ է հանդես եկել Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը մտահոգ է այդ ընտրությամբ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն նշել է, թե չինական այն ընկերությունը, որի հետ Թուրքիան հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պայմանագիր է ստորագրել, ունի ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկվելու որոշում։ Դեսպանը շեշտել է, թե ԱՄՆ-ը հիշյալ ընկերության դեմ ունի 2 որոշում եւ մի օրինագիծ։
«Մենք մտահոգ ենք Թուրքիայի կողմից չինական հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու որոշումից»,-ասել է ամերիկացի դեսպանը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւս անհանգստություն է հայտնել Թուրքիայի որոշման կապակցությամբ։





























