Մարտի 28-ին Չիլիում հերթական՝ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տալկա քաղաքից 120 կմ արեւմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 21 կմ խորության վրա։

Զոհերի եւ ավերածությունների, ինչպես նաեւ ցունամիի վտանգի մասին ոչինչ չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Չիլիում ցունամի առաջացրած 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Տարերքի արդյունքում, մարտ ամսվա տվյալներով, զոհվել է 452 մարդ, շուրջ 100-ն անհետ կորած են համարվում։