ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակությունում «Օրինաց երկիր» խմբակցությունը կներկայացնի խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նրա խոսքով՝ երբ ձեւավորվեց ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակությունը, ՕԵԿ խմբակցությունը ներկայացրեց իր թեկնածու Մհեր Շահգելդյանին, սակայն այն ժամանակ որոշում կայացվեց, որ պատվիրակության կազմը մեկ տարի անց պետք է ռոտացիոն սկզբունքով փոփոխվի: «Մեր խմբակցությունը սպասել է մի ամբողջ տարի եւ հիմա տեղի ունեցավ այդ ռոտացիան, Մհեր Շահգելդյանը ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում կներկայացնի մեր խմբակցությունը»,-ասաց Բիշարյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ մինչ այդ ռոտացիան, պատվիրակության կազմում եղել են իշխանությունը ներկայացնող 3 եւ ընդդիմությունը ներկայացնող 5 ներկայացուցիչներ, իսկ կատարված փոփոխություններից հետո այդ հարաբերակցությունը կլինի 4-4: