Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պաշտոնապես չեն հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան նախատեսվող այցի մասին տեղեկությունները:

Ինչպես հաղորդել է դեսպանի խորհրդական Անդրեյ Իվանովը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, այս պահին դեսպանատունը պաշտոնապես չի կարող հաստատել այդ տեղեկությունները: Ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը, ինչպես եւ ցանկացած դեսպանատուն, միշտ պատրաստվում է նախագահի այցին: «Մեզ համար դա շատ մեծ եւ կարեւոր իրադարձություն է»,-ընդգծել է Իվանովը:

Պուտինի հնարավոր այցելության մասին տեղեկությունները արդեն երկար ժամանակ է ինչ շրջանառում են: Պարբերաբար տարբեր ժամկետներ են նշվում, որոնք առայժմ չեն հաստատվել: