Եվրախորհրդարանը խոստովանում է Հայաստանի առաջընթացը՝ ժողովրդավարական ստանդարտների եւ Ասոցացման մասին համաձայնագրի հարցում, սակայն դեռեւս կան թերություններ՝ ժողովրդավարության ասպարեզում: Այս մասին ասվում է եւրոպական հարեւանության քաղաքականության բանաձեւում , որն ընդունվել է հոկտեմբերի 23-ին:

Բանաձեւում ընդգծվում է, որ Հայաստանին հարկավոր է հետագա առաջընթացի հասնել պետական կառավարման բարեփոխումների ոլորտում, այդ թվում՝ իրավապահ մարմինների, դատական մարմինների եւ կոռուպցիայի դեմ պայքարի:

Դրա հետ մեկտեղ Եվրախորհրդարանի անդամները ափսոսանք են հայտնել Հայաստանի նախագահի վերջին քայլերից մեկի՝ Մաքսային միությանն անդամակցելու, վերաբերյալ: Պատգամավորները Հայաստանի իշխանություններին հիշեցրել են, որ այդ քաղաքականությունը անհամատեղելի են Ասոցացման մասին համաձայնագրի հետ: Սակայն նրանք հույս են հայտնել, որ «Հայաստանը կշարունակի ԵՄ հետ կապված բարեփոխումները, որոնց իրականացումը կարող է հանգեցնել երկրի տնտեսական բարգավաճմանը եւ կարող է օգնել լուծել սոցիալ-տնտեսական եւ քաղաքական խնդիրները, որոնք մինչ օրս պահպանվում են երկրի սահմաններում»:

Եվրախորհրդարանը նաեւ կոչ է անում Հայաստանին համագործակցություն որոնել Եվրամիության հետ, ընդգծելով, որ ԵՄ-ն բաց է նման համագործակցության համար: