ԵԽԽՎ ռուսաստանյան դիտորդները` Պետդումայի պատգամավորներ Վասիլի Լիխաչյովը եւ Սերգեյ Կալաշնիկովը, հրաժարվել են Վրաստանի նախագահի ընտրություններին ներկա գտնվելուց:
Ըստ Լիխաչյովի` դա պայմանավորված է նրանով, որ ինքը խախտել է օկուպացված տարածքների մասին վրացական օրենքը, ըստ որի` Աբխազիա եւ Հարավային Օսիա կարելի է գնալ միայն Վրաստանի թույլտվությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Կալաշնիկովն էլ իր մերժումը կապում է այն բանի հետ, թե «ինքը տեղեկություն ունի, որ վրացական իշխանությունները չեն ցանկանում իրեն ընդունել»:
Ավելի վաղ ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակությունը պահանջել էր Վեհաժողովի մշտական հանձնաժողովում վերանայել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը` Ռուսաստանից դիտորդներին երկրի տարածք մուտք գործելն արգելելու կապակցությամբ: Հետագայում Վրաստանի ԿԸՀ-ն, այնուամենայնիվ, գրանցել էր ռուսաստանցի երկու դիտորդների:





























