Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Այս համատեքստում նախագահ Սահակյանը կարեւորել է Սլավոնական համալսարանի եւ Արցախի պետական համալսարանի միջեւ փոխգործակցության խորացումն ու գործնական կապերի ընդլայնումը՝ հավելելով, որ առաջատար ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը նպաստում է մեր հանրապետությունում կրթության եւ գիտության որակի հետեւողական բարձրացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:





























