ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա հաջորդ տարվա ապրիլին Մոսկվայում, ասվում է հաղոեւդագրությունում, որն այսօր տեղադրվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
Նախորդ նիստը ավարտվել է Մինսկում հոկտեմբերի 24-ին: Նախարարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ 2014-2015թթ նախատեսվող երիտասարդական համագործակցության ռազմավարության իրացմանը վերաբերող: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախարարները նաեւ համաձայնեցրել են ԱՊՀ մասնակից-պետություններին բազային կարգավիճակ տալու խնդիրը:





























