Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը հոկտեմբերի 24-ի երեկոյան հրապարակել է Եղիսաբեթ թագուհու եւ ապագա երեք միապետերի պատմական լուսանկարը:

Լուսանկարն արվել է Ուելսի արքայազնի բնակավայրում, որտեղ նա թոռան մկրտության առիթով փոքրիկ արարողություն էր կազմակերպել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս նկարը հիշեցնում է 1894թ համանման լուսանկարը, որը պատկերված են  թագուհի Վիկտորիան, նրա որդին՝ ապագա թագավոր Էդուարդ VII, նրա թոռը՝ ապագա Գեորգ V եւ ծոռը ապագա Էդուարդ VIII:

Բացի վերոհիշյալ լուսանկարից, մամուլի ծառայությունը հրապարակել է նաեւ այլ լուսանկարներ: