Ադրբեջանի ՆԳՆ-ն ծիծաղելի է համարում հենց սեփական երկրի լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունները՝ կապված Եգոր Շչերբակովի «վերակենդանացման» հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին կառավարամետ ադրբեջանական լրատվամիջոցները, գերազանցելով ցինիզմի եւ ստի բոլոր ռեկորդները, հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ «Վնուկովո» օդանավակայանում, իբրեւ թե ձերբակալել են Եգոր Շչեբակովին: Օդանավակայանում այդ տեղեկություններն անմիջապես հերքել են:

Հիշեցնենք, որ Եգոր Շչերբակովին սպանել էին հոկտեմբերի 10-ին երբ նա ընկերուհուն տուն էր ճանապարհում: Հանցագործության մեջ կասկածում են ադրբեջանցի Օրհան Զեյնալովին, որը դանակահարել է զոհին: