Տոմսկ-Մոսկվա երթուու «Տոմիչ» գնացքի ուղեւորներին Տոմսկում տարհանել են ուղեւորներից մեկի ուղեբեռում պայթուցիկ սարքի մասին ահազանգի պատճառով։
«Զանգը ստացվել է մի կնոջից, որը հայտնել է ուղեւորներից մեկի ուղեբեռում պայթուցիկ սարքի մասին», - հայտարարել են իրավապահները։
Թեեւ զանգահարողը նշել էր, որ տղամարդը Մարինսկ է մեկնում, որոշվել էր տարհանել տարհանել «Տոմիչ» գնացքի ուղեւորներին, քանի որ մյուս գնացքը այդ ժամին չէր մեկնում, հայտնում է gazeta.ru-ն։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Տոմսկ-Մոսկվա գնացքի ականապատման մասին լուրը չի հաստատվել, տարհանված ուղեւորներն արդեն զբաղեցնում են տեղերը «Տոմիչի» վագոններում։ Գնացքը երկու ժամ ուշացումով կմեկնի։





























