«Ռուսհամագործակցության» ներկայացուցչության երեւանյան գրասենյակ են այցելել Հայաստանի ԱԱԽ  քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը եւ ԱԱԾ-ի ներկայացուցիչներ։

Ներկայացուցչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ ԱԱԽ  քարտուղար Արթուր Բաղդասարյանը Ռուսաստանի դեսպանատան առաքելությունն ավարտող խորհրդական, «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարության անունից եւ պարգեւատրել  Ազգային անվտանգության խորհրդի Պատվո նշանով (մեդալ)՝ հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար։