Հայաստանում 2012թ. որսվել է 220 մուշտակամորթ (բոլորն էլ` նապաստակ), 47 400 փետրավոր թռչուն (9 100 աղավնի, 1 500 քարակաքավ, 6 525 բադ, 25 սև փարփար եւ 30 250 լոր): Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման եւ վերարտադրության ծախսերը կազմել են 60 մլն. դրամ: Բնական ջրատարներ եւ ջրամբարներ է արձակվել 367 հազ. հատ իշխանի մանրաձուկ:





























