Քալիֆորնիական Գլենդել քաղաքում հայը դատական գործընթացում է տեղական ոստիկանության հետ, որն իր խոսքով, չարաշահել է ուժի կիրառումն ու օգտագործել է էլեկտրաշոկեր: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Բենիամին Քեշիշյանը պնդում է, որ հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ Գլենդելի ոստիկան Սթիվ Քիմը էլեկտրաշոկեր է կիրառել գիտակցությունից զրկելու համար իր իսկ մեքենայում, որը կանգնեցրել էին ստուգելու համար: Քեշիշյանի խոսքով՝ նա խոսել է ոմն Քիմի հետ մոտ չորս րոպե, սակայն հետո գիտակցությունից զրկել է ու ձերբակալել անհնազանդություն ցուցաբերելու համար: Սակայն հետո մեղադրանքը նրա վրայից հանել են:
Քաղաքի փաստաբանները այս շաբաթ հայցը Լոս-Անջելեսի շրջանի առաջին այտյանի գլխավոր դատարանից տեղափոխել են ԱՄՆ-ի շրջանային դատարան, քանի որ այն ներառում է դաշնային մեղադրանք: Հայցվորը պահանջում է դրամական ու տուգանային փոխհատուցում:
Քեշիշյանը պատմել է, որ կնոջ հետ գնում էր Գլենդել հիվանդ հորն այցելության, երբ ոստիկանները արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են իրեն: Քիմը ցուցատախտակին գրանցել է արագության գերազանցում, ու Քեշեշյանը խնդրել է ցույց տալ տվյալները: Սակայն Քիմը թույլ չի տվել տեսնել արագությունն ու տվել է ծանուցագիր ստորագրելու համար:
Տղամարդը, ով մնացել է մեքենայում նստած, համաձայնել է ստորագրել ծանուցագիրն ու եւս մեկ անգամ խնդրել է ցույց տալ տվյալը: Կինը փորձել է օգնել ամուսնուն ոստիկանների հետ հաղորդակցվելիս, քանի որ անգլերենի նրա իմացությունը սահմանափակ է, սակայն նրան թույլ չեն տվել միջամտել: Երբ Քեշիշյանը հրաժարվել է անմիջապես ստորագրել ծանուցագիրը, նրա նկատմամբ երկու անգամ էլեկտրաշոկեր են կիրառել:





























