McDonald’s-ը հրաժարվել է  Heinz կետչուպներ եւ սոուսներ  արտադրողի հետ համագործակցությունից եւ այլեւս դրանք իր հաստատություններում չի վաճառի։

Արագ սննդի ռեստորանների ցանցը նման որոշում է կայացրել, երբ  Heinz ընկերության ղեկավար է նշանակվել Բերնարդո Հեեսը՝ Burger King-ի նախկին ղեկավարը, որը McDonald’s-ի գլխավոր մրցակիցն է, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Heinz կետչուպներից եւ սոուսներից հրաժարվելը կկատարվի աստիճանաբար։

McDonald’s -ը սոուսների նոր մատակարարի անունը չի հաղորդում։

McDonald’s –ը  Heinz-ի հետ աշխատում էր 40 տարի։

Heinz-ում կադրային փոփոխությունները սկսվել էին այն բանից հետո, երբ 2013թ. ներդրող Ուորեն Բաֆետը գործընկերների հետ 28 մլրդ դոլարով գնել էր ընկերությունը։

Heinz-ի տնօրենի պաշտոնում  Հեեսի նշանակման մասին հայտնի էր դարձել 2013թ. ապրիլին։