Աչքերն ամենից հազվադեպ բորբոքվում են այն մարդկանց մոտ, ովքեր ներկում են աչքերը: Պատճառն այն է, որ դիմահարդարումը պահանջում է նաեւ դրա հեռացում եւ աչքերի ու թարթիչների մշտական մաքրում: Նման եզրակացության են եկել Լոնդոնի ակնաբույժների քոլեջի մասնագետները, ընդգծում է The Daily Mail-ը:

Եվս մեկ նկատառում՝ կապուտաչյա մարդիկ ավելի զգայուն են լույսի հանդեպ՝ գունանյութի պակաս պարունակության պատճառով: Այդ պատճառով նրանց մոտ առաջանում է մակուլյար դեգեներացիա: Այս մասին գրում է MedDaily.ru-ն:

Ամենատարածված խանգարումներից է կոնյուկտիվիտը, որը կոնյուկտիվ թաղանթի բորբոքումն է: Այդ դեպքում առաջանում է չորության, կոպերի սոսնձված լինելու, քորի զգացում:

Ակնաբույժներն ընդգծում են նաեւ, որ երբեք պետք չէ մոռանալ աչքերը ՈւՄ-ճառագայթներից պաշտպանելու անհրաժեշտության մասին: Այս դեպքում անփոխարինելի են արեւային ակնոցները: