Մայամիի միջազգային օդանավակայանում փրկարարական գործողություն են իրականացրել՝ օգնություն ցուցաբերելով J տերմինալի կոնստրուկցիաներում մնացած կատվիկներին:
Կենդանիներին հայտնաբերել են առաստաղում, երբ օդանավակայանի աշխատակիցները մլավոցներ են լսել: Դեպքի վայր բժիշկներ եւ հրշեջներ են ժամանել, որոնք մասամբ քանդել են առաստաղի կառուցվածքը եւ այնտեղ երեք կատու են գտել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ը:
Հայտնի չէ, թե ինչպես են կենդանիները հայտնվել առաստաղում: Կատուներին ժամանակավոր կացարան են տրամադրել հրշեջ ծառայությունում, նրանց վիճակը բավարար է:




























