Հոկտեմբերի 29-ը  Ինսուլտի դեմ պայքարի միջազգային օրն է (World Stroke Day)՝ Ինսուլտի դեմ պայքարի միջազգային կազմակերպության (World Stroke Day)  2006թ. որոշման համաձայն:

Ինսուլտը ուղեղում արյան շրջանառության սուր  խանգարում է, որն ուղեկցվում է ուղեղի հյուսվածքների միաժամանակյա վնասմամբ եւ դրա գործառույթների խանգարմամբ:

Ինսուլտի հիմնական պատճառները հիպերտոնիկ հիվանդություններն ու աթերոսկլեռոզն են, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինսուլտի զարգացումը հնարավոր է նաեւ սրտի հիվանդությունների պարագայում, օրինակ՝ ռեւմատիկ արատների, շնչական  առիթմիայի բարդացումների եւ արյան որոշ հիվանդությունների դեպքում:

Ինսուլտի դեմ պայքարի միջազգային կազմակերպության առաքելությունն է ինսուլտի դեպքում բուժօգնության տրամադրման հասանելիությունը, ինչպես նաեւ դրա պայքարի միջոցները քարոզելն ու լավագույն փորձի ներդրումը, կադրերի ուսուցանումը եւ կլինիկական հետազոտությունների քաջալերումը: WSO-ն տարեկան երկու անգամ ինսուլտի վերաբերյալ միջազգային կոնգրեսներ է հրավիրում:

2012թ.  WSO-ն  Ինսուլտի դեմ պայքարի նոր խորհրդանիշ է սահմանել՝ կապույտ ժապավեն: