The Walt Disney Co. ընկերությանը պատկանող ABC հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել  իր եթերում հնչած «բոլոր չինացիներին սպանելու» կոչի համար:

 Jimmy Kimmel Live շոուի ընթացքում դերակատար երեխաներից  մեկն առաջարկել էր «Չինաստանում բոլորին սպանել՝ ԱՄՆ-ին պետպարտքից ազատվելու հարցում օգնելու համար», The Wall Street Journal-ը վկայակոչելով հայտնում է  gazeta.ru-ն:

ABC-ի ներկայացուցիչը ներողություն հայցող նամակ է գրել՝ հայտնելով, որ «հեռուստաընկերությունը երբեք գիտակցաբար չի ցանկացել ցուցադրել մի բան, որը կարող էր վշտացնել Չինաստանի բնակիչներին կամ ասիացիներին ընդհանուր առմամբ»:

Տեսանյութը հեռացվել է բոլոր կայքերից: Շոուի հաջորդ թողարկման ընթացքում եւս հաղորդավարը ներողություն է հայցել: