Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան փողոցի կամրջի մոտ, հոկտեմբերի 29-ի կեսգիշերին, իրար են բախվել երկու «ԳԱԶ-3110» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել Աստրա»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: