Երկրների բարգավաճության համաշխարհային վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը՝ 142 երկրների շարքում: Այդ մասին նշված է բրիտանական The Legatum Institute-ի երեկ հրապարակած հաշվետվության մեջ: Նախորդ տարվա վարկանիշի համեմատ Հայաստանն առաջ է շարժվել 3 հորիզոնականով:
Այս վարկանիշը կազմվում է 8 հիմնական ցուցիչների հիման վրա, որը հաշվի է առնում մոտ 80 ցուցանիշ: Հայաստանն ամենաբարձր տեղ ունի կրթություն ցուցիչով՝ 42-րդ տեղ; Ի դեպ՝ այս հանգամանքը հպարտորեն նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ: Սակայն մի շարք ցուցանիշներով 100-րդ տեղից ցածր ենք՝ տնտեսություն, անձի ազատություն, սոցիալական կապիտալ:
Նշենք, որ բարգավաճության վարկանիշում Հայաստանը զիջում է այնպիսի երկրների, ինչպես Տաջիկստանը, Նամիբիան, Լաոսը եւ այլն:
Իսկ ամենաբարգավաճ երկիր է ճանաչվել Նորվեգիան, որին հետեւում են Շվեյցարիան ու Կանադան; Ադրբեջանը 81-րդ տեղում է, իսկ Վրաստանը՝ 84-րդ:





























