«Ամերիաբանկի» առեւտրի ֆինանսավորման պորտֆելը կազմում շուկայի տվյալ հատվածի կեսից ավելին: Այդ մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է բանկի՝ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
Նրա խոսքով, ընկերությունն ուշադրություն է դարձնում արտահանողների առեւտրի ֆինանսավորմանը: «Պորտֆելի 40 տոկոսը կազմում է արտահանումը, 60 տոկոսը՝ ներմուծումը: Այդ հարաբերակցությունը զգաի բարձր է, քան Հայաստանի ընդհանուր առեւտրային բալանսը (հոկտեմբերին կազմել է 27%/72%-խմբ.): Առեւտրի ֆինանսավորման ոլորտում մեր գործընկերներն են թարմ մրգեր եւ բանջարեղեն, նաեւ ձուկ եւ խեցգետին արտահանող ընկերությունները: Իսկ ներմուծման սեգմենտում՝ հագուստ, նաեւ սննդամթերք, այդ թվում՝ շաքար ներկրողները»,- հավելել է Սահակյանը:
Նրա խոսքով, պորտֆելի 30%-ը կազմում է սարքավորումների ներմուծումը՝ հատկապես հանքարդյունաբերության և հեռահաղորդակցության ոլորտներում:





























