Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 30-ին քվեարկել է մինչեւ 21 տարեկան անձանց ծխախոտ վաճառելու արգելք սահմանելու օգտին: Նախկինում սիգարետ թույլատրվում էր գնել 18 տարեկանից:

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ամսվա ընթացքում պետք է ստորագրի օրենքը: Դրանից  180 օր անց օրենքն ուժի մեջ կմտնի, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով  Associated Press-ը:

Արգելքը կվերաբերի նաեւ էլեկտրոնային սիգարետներին:

Խորհուրդը նաեւ սիգարետի մեկ տուփի նվազագույն արժեքը սահմանող գին է սահմանել՝ 10,5 դոլար եւ խստացրել թութունային արտադրանքի ապօրինի վաճառքը: