2014-ին կսկսվի Վարդենիս-Մարտակերտ մայրուղու ասֆալտապատումը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Գեղարքունիքի մարզի գավառ քաղաքում կայացած կառավարության արտագնա նիստում հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Շորժա-Վարդենիս-Սոթք ճանապարհի կապիտալ վերանորոգում իրականացնել: Ներկայումս վատ ծածկի պատճառով Վարդենիս-Մարտակերտ ճանապարհով երթեւեկությունը դժվարացել է, իսկ ձմեռային ամիսներին այդ ընդհանրապես չի գործում:

Դեպի Ղարաբաղ երկրորդ ասֆալտապատ ճանապարհի բացումը թույլ կտա կարճացնել Արցախ այցելության ժամակահատվածը մասնավորապես Երեւանից (մոտ մեկ ժամով):
Եվս մեկ հեռանկարային նախագիծ է 60 կմ երկարությամբ Մադինա-Վեդի ճանապարհի շահագործումը: Այս ճանապարհի թույլ կտա 3 անգամ կրճատել Գեղարքունիքի մարզից Արարատի մարզ այցելության ժամանակահատվածը, հավելել է մարզպետը: