Ոսկերիչ ու ժամագործ Գարո Անսերլյանը առաջին անգամ ժամացույց պատրաստեց 40 տարի առաջ ու շարունակեց իր աշխատանքը, որբ Բեյրութից տեղափոխվեց Մոնթրեզ, Քալիֆորնիա նահանգի Լոս-Անջելեսի շրջան: Սական Անսերլյանը չէր կարող պատկերացնել, որ երբեւէ իր աշխատանքը կապ կունենա այլ մոլորակի հետ:

Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, 2004թ.-ից ոսկերիչը, «Executive Jewelers»-ի ու «Executive Clock Gallery»-ի սեփականատերը պատվերով մեխանիկական ժամացույցներ էր ստեղծում, որոնք ցույց են տալիս Մարս մոլորակի ժամանակը՝ 24 ժամ 39.5 րոպե տեւողությամբ: Անգամ հիմա, երբ նոր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են տալիս գիտնականներին ու ինժեներներին, ովքեր  հատուկ ժամացույցների առաջին գնորդներն էին, ժամագործի մարսիական աշխատանքը նրան նոր պատվերներ է բերել հավաքածուների տերերի ու տիեզերական էնտուզիաստների կողմից:

Անսերլյանի խոսքով՝ երբ Ռեակտիվ շարժման մոտակա լաբորատորիայի ինժեներները առաջին անգամ 2003թ.-ին եկան իր խանութ, «Սփիրիթ» եւ «Օփորթյունիթի» մարսագնացների մեկնարկից առաջն, նա չհավատաց նրանց խնդրանքին: «Այդ ինժեներները շատ յուրահատուկ էին, նրանք ցանկանում էին կատարելապես աշխատող ժամացույց, ուստի ես կարծեցի, որ նրանք կատակում են»,- ասում է նա:

Քանի որ Մարսում օրը մոտ 40 րոպե երկար է, նշանակում էր, որ անցյալ տարի օգոստոսին «Curiosity»-ի հաջող վայրէջքից հետո լաբորատորիայի աշխատակիցներն ամեն օր 40 րոպե ուշ պեըք է գնային աշխատանք, որքան էլ որ դա տարբերվում էր երկրային գրաֆիկից: Սակայն առաջին 90-օրյա փուլից հետո խմբի անդամները արդյունավետության ու խելամտության համար անցան «երկրային ժամանակի»:

Անսերլյանը պատմում է, որ 75-ից 100 դոլար արժողությամբ այդ ժամացույցների վաճառքը վերջին տարիներին նվազել է, սակայն դեռ պատվերներ են լինում, վերջինը սեպտեմբերին էր Նյու-Ջերսիից: Նա հավելել է, որ նման ուշադրությանը մեծապես նպաստել է իր խանութի աշխատանքին: