Հոգեկան խանգարումներով ու դեպրեսիաներով հիվանդների թիվը պարբերաբար աճում է, իսկ բժիշկները չունեն արդյունավետ դեղամիջոցներ «հոգեկան հիվանդությունների» բուժման համար: Այժմ հայտնի հակադեպրեսանտների արդյունքը երեւում է միայն շաբաթներ, երբեմն ամիսներ օգտագործելուց հետո: Դեպրեսիայի ախտանիշները արագ հաղթահարել չի ստացվում, ու մարդը երկար ժամանակ տանջվում է:
Ամերիկացի գիտնականները մշակել են հակադեպրեսանտների նոր տեսակ. Դեղամիջոցն ազդում է առաջին օգտագործումից մի քանի օր անց: Չիկագոյի համալսարանի մասնագետները մկների վրա փորձերից հետո պարզել են, որ ուղեղում հորմոնալ ընկալիչի արգելափակումը էապես արագացնում է գործողությունը: Այս բացահայտման հիման վրա նրանք նոր դեղամիջոց են ստեղծել, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Արագ ազդող հակադեպրեսանտ ստեղծած ամերիկացի գիտնականները համոզված են, որ իրենց հայտնագործությունը արժեքավոր ներդրում կլինի բժշկության մեջ ու կօգնի արդյունավետ պայքարել հոգեկան խանգարումների դեմ:





























