Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում, հոկտեմբերի 31-ին, ժամը 22:30-ի սահմաններում, բախվել են BMW եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են BMW մակնիշի 25 ՕՍ 662 եւ «Մերսեդես» մակնիշի 35 ՏՕ 382 համարանիշi ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, BMW-ի վարորդ Հ. Ս.-ն, ուղեւոր Ա. Կ.-ն, »Մերսեդես»-ի վարորդ 30-ամյա Ա. Դ.-ն, ուղեւորներ 29-ամյա Է. Ա.-ն եւ 45-ամյա Ա. Գ.-ն  տեղի ուժերով դուրս են բերվել եւ տեղափոխվել Թալինի եւ Գյումրիի Բ/Կ-ներ, որտեղ BMW-ի վարորդ Հ. Ս.-ն մահացել է, իսկ Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: