2014թ.-ին Հայաստանում պետեկամուտները կկազմեն ՀՆԱ-ի 24.02 տոկոսը: Այդ մասին 2014թ.-ի Հայաստանի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը: Համեմատության համար նշենք, որ 2012թ.-ի արդյունքներով ցուցանիշը կազմել է 22.99 տոկոս: Բացարձակ արտահայտմամբ բյուջեի եկամուտները 2014թ.-ի նախագծի համաձայն, կազմում է 1 տրլն 134 մլրդ դրամ, կամ ընթացիկ փոխարժեքվ մոտ 2 մլրդ 798 մլն դոլար:

ԱԱՀ –ի մակարդակը ծրագրված է 444.7 մլրդ դրամ ծավալով(1.1 մլրդ դրամ), ինչը 20.6 տոկոսով կամ 76.1 մլրդ-ով գերազանցում է 2012թ.-ի ցուցանիշը:

Մասնավորապես, 2014թ.-ին ֆիքսված տուրքերից սովորական հարկատվության դաշտ կտեղափոխվեն ծխախոտային արտադրանքները: ԱԱՀ-ի չափանիշով տեղական ծխախոտը գնահատվում է 5.9 մլրդ դրամ: Բենզինի ԱԱՀճն գնահատվում է 13.4 մլրդ դրամ:

Հարկերից ստացված եկամուտը կազմում է 287 մլդր դրամ(708 մլն դրամ), ինչը 30 տոկոսով կամ 66.3 մլրդ դրամով գերազանցում է 2012թ.-ի ցուցանիշը(վճարման երկու տեսակները միավորվեցին 2013թ.-ի հունվարի մեկից):

Հարկերի մուծման հիմնական աղբյուրը աշխատավարձն է, որը գնահատվել է ՀՆԱ-ի 36.6 տոկոսի չափով: Չհաշված գյուղատնտեսության բնագավառում աշխատավարձերը(154.4 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3.3 տոկոս), 2014թ.-ին Հայաստանի աշխատավարձային ֆոնդն, ինչպես հարկերի բազան եկամուտների հիման վրա կազմել է 1 տրլն 576 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 33.3 տոկոս: