Ռուսաստանցի հայտնի դերասան Լեւ Դուրովին հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին այսօր հայտարարել են բուժհաստատության աշխատակիցները: Նա վիրահատական բաժանմունքում է:
Ինչպես ՎԶԳԼՅԱԴ-ն է հիշեցնում, այս տարվա օգոստոսի սկզբին դերասանն արդեն դիմել էր հիվանդանոց՝ կապված կոնքային վնասվածքի հետ: Այն ժամանակ բուժումը, որը պահանջել է նաեւ վիրահատական միջամտություն, տեւել է մեկ ու կես ամսից էլ ավելի: Դուրովին դուրս են գրել սեպտեմբերի վերջին:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեւ Դուրովը ծնվել է 1931թ Մոսկվայում:



























