Կիեւում սկսվել է հայկական մայր տաճարի  շինարարությունը: AnalitikaUA.net-ին Ուկրաինայի հայերի միությունից հայտնել են, որ նախատեսված տարածքում արդեն  եկեղեցու հիմքի վրա են աշխատում:

Հայկական մայր տաճարի  կառուցման որոշումն ընդունվել էր 2012թ., սակայն շինաշխատանքները  հնարավոր էր եղել սկսել որոշակի առանցքային հարցեր համաձայնեցնելուց հետո:

Նշենք, որ Դոնեցկում եւս հայկական եկեղեցի է կառուցվում:

Ուկրաինայի ռադայի պատգամավոր Վիլեն Շատվորյանի խոսքով՝  եկեղեցիների կառուցումը թույլ կտա Ուկրաինայում համակողմանի ներկայացնել հայկական մշակույթը: