Հայաստանի «Նոր Քաղաքական Մշակույթ» կուսակցությունը հայաստանյան իրականություն մուտք է գործել՝ դառնալու ոչ թե մեկ առանձին կուսակցություն, այլ բավականին լուրջ առաքելությամբ` միավորելու ընդդիմադիր դաշտ: Այս մասին այսօր` նոյեմբերի 6-ին հրավիրված ասուլիսին ասաց  «Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության»  նախագահ Անի Զախարյանը:

Նրա խոսքով, Հայաստանի առաջ կուտակված խնդիրները չեն լուծվում այն պատճառով, որ Հայաստանի քաղաքական տարբեր բեւեռները մեկտեղված չեն: «Առաջին հերթին, իմ քաղաքականություն մուտք գործելու հիմնաքարը եղել է դա` միավորել մեկ ընդհանուր քաղաքական հարթակի վա այսօրվա լուրջ քաղաքական ուժերին»,- ասաց Անի Զախարյանը:  Ծրագրի կետերից են. «Օրինակ, Արմեն Աշոտյանին ժամանակ ենք տալիս, որ վեց ամսում կրթական ծրագրին լուծում տա: Եթե չարեց բոլորս միասին դուրս ենք գալիս փողոց: Ուր պետք է փախչեն: Իսկ ստեղծված իրավիճակի համար Սերժ Սարգսյաննն է մեղավոր, քանի որ ճիշտ կադրեր չի ընտրել: Եթե Արմեն Աշոտյանին դարձներ պատգամավոր, երկու ձեռքով կողմ կլինեի: Իսկ Արմեն Աշոտյանի ԿԳ ծրարերը սահմանափակվում են ֆեյսբուքում նկարներ տեղադրելով եւ պոպսայի ոճով երաժշտություն տեղադրելով»,- ասաց Անի Զախարյանը: Նա նաեւ ներկայացրեց իրենց կուսակցության ծրագիրը, որի վրա աշխատել են մեկ տարի: «Փորձելու ենք համաշխարհային քաղաքական հարթակում  Հայաստանի համար կենտրոնական դիրք ապահովել: ԼՂ-ն միացնել Հայստանին եւ դարձնել Հայաստանի մարզ: Չենք դատապարտելու այն հայ կնոջը եւ տղամարդուն, ովքեր կյանքի որշակի փուլում գտնում են, որ այլեւս հնարավոր չէ համատեղ կյանքով ապրել:  Անհրաժեշտ եւ ճիշտ գործընթաց ենքհամարում Եվրաինտեգրումը , սակայն առանց աղանդավորական հեղեղի եւ առանց արվամոլության, քանի որ դա հարիր չէ մեր ազգային արժանապատվությանը: Կրճատելու ենք պետական ապարատը` մասնավորապես դեսպանատների քանակը` դրանց մի մասը փոխարինելով հյուպատոսություններով: Կարեւորում ենք նաեւ պարտադիր զինվորական ծառյությունը տղաների համար եւ կամավոր` աղջիկների համար: Ինչպես նաեւ տղաների ծառայության շարունակությունը վճարովի հիմունքներով եւ մի շարք այլ կետեր»,- ասաց Անի Զախարյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am