Հայաստանի բնակչությունը գնալով նվազում է, եւ այդ փաստը երեւում է անգամ պաշտոնական վիճակագրությամբ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ» զեկույցի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն 17 հազար մարդ։ Իսկ ահա մեկ տարի առաջ բնակչության թիվն ավելի շատ էր՝ 3 մլն 282 հազար։ Ասել է թե՝ մեկ տարվա ընթացքում ՀՀ բնակչությունը նվազել է 265 հազարով։ Նշենք, որ հիմնականում նվազել է քաղաքային բնակչության թիվը` 2 մլն 101 հազար 200-ից դառնալով 1 մլն 913 հազար 400»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
«Ժողովուրդ». մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է 265 հ

Տեղադրություն


























