Շվեյցարացի գեղանկարիչ Ալբերտո Ջակոմետտիի «Դիեգոյի մեծ գլուխը» բրոնզե քանդակը Նյու Յորքի Sotheby`s աճուրդում վաճառվել է 50 մլն դոլարով: Կիսանդրին աճուրդում համարվում էր իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի վարպետների ստեղծագործությունների տորգերի գլխավոր լոտերից մեկը, որտեղ քանդակված է Ջակոմետտիի եղբայրը:

«Դիեգոյի մեծ գլուխը», գնահատողների կարծիքով, վարպետի ամենաարմատական եւ զգացմունքայնորեն հագեցած աշխատանքներից է: 1955 թվականին ստեղծված 65 սմ բարձրությամբ քանդակը 1980-ից մինչ օրս գտնվել է մասնավոր հավաքածուում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: