Նացիստ հանցագործ Էրիխ Պրիբկեին, որի մարմինը Հռոմի մերձակայքում հուղարկավորելու գաղափարը խոշոր սկանդալ էր առաջացրել Ապենիններում, գաղտնի հուղարկավորել են Իտալիայի բանտերից մեկի լքված գերեզմանատանը, այսօր հայտարարել է La Repubblica պարբերականի գլխավոր խմբագիր Էցիո Մաուրոն:

Գերեզմանատաունը չի շահագործվում արդեն մոտ քսան տարի: Գերեզմանաթմբի վրա կանգնեցրել են հասարակ փայտե խաչ՝ առանց անվան ու մահվան տարեթվի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Պրիբկեն մահացել էր հոկտեմբերի 11-ին Հռոմում՝ 100 տարեկան հասակում: Այնտեղ նա տնային կալանքի տակ էր:

Հռոմի քաղաքային իշխանությունները կտրականապես հրաժարվել էին հուղարկավորել նացիստ հանցագործի մարմինը: Այդ որոշումը պատճառաբանվում է նրանով, որ գերեզմանը կարող էր վերածվել նացիստների ուխտավայրի:

Իտալիայում կորցրել են նացիստի դիակով դագաղը

http://news.am/arm/news/176528.html