Բոննի կենտրոնի զեկույցը կարելի է գնահատել որպես խոստովանություն, որ Հայաստանը սպառազինության մակարդակով հետ չի մնում Ադրբեջանից: Այս մասին հայտարարել է ռազմական փրձագետ Արկադի Գրիգորյանը, NEWS.am-ի թղթակից խնդրանքով մեկնաբանելով Բոննի կոնվերսիայի միջազգային կենրոնի ամենամյա սպառազինության գլոբալ ինդեքսը:
Ռազմական փորձագետը ընդգծել է, որ առայժմ լիովին հասկանալի չէ, թե ինչպես է հաշվարկն իրաանացվել եւ թե ինչ թվյալների վրա հիմնվելով են արվում զեկույցի եզրակացությունները, սակայն դրանից պարզ երեւում է, որ ադրբեջանական կողմի անվերջ խոսակցություններն այն մասին, որ «Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի բյուջեն», դատարկ են:
Միեւնույն ժամանակ Արկադի Գրիգորյանը կասկածամտությամբ է վերաբերում այն պնդումներին, որ Հայաստանը ռազմականացման մակարդակով չորրորդ հորիզոնականում է: «Դրան այնքան էլ չեմ հավատում՝ հաշվի առնելով այնպիսի երկրների առկայությունը, ինչպիսին է Հյուսիսային Կորեան»,-ընդգծել է ռազմական փորձագետը:
2013-ի համար ներկայացված սպառազինման գլոբալ ինդեքսի տվյալների համաձայն՝ 2012-ին Հայաստանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ 724.12 ցուցանիշով: Նախորդ տարվա տվյալներով՝ Հայաստանը հինգերորդ հորիզոնականում էր: Աշխարհի ամենառազմականացված երկիրը՝ սկսած 2007-ից, շարունակում է հանդիսանալ Իսրայելը: Այս տարվա վարկանիշում Ադրբեջանը ութերորդ հորիզոնականում է:





























