Երկու ամիսների ընթացքում կնախապատրաստվեն Հայաստանի ու Ղրղըզստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզները: Այս մասին լրագրողներին է հայտարարել Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը:
Բացի այդ, մինչեւ այս տարվա վերջը կձեւավորվի Մաքսային միությունում Ղրղըզստանին ներգրավելու ինտեգրացիոն գործընթացի ճանապարհային քարտեզ:





























