Մաքսային միության շրջանակներում մակրոտնտեսական քաղաքականության համաձայնեցման վերաբերյալ պայմանագրի նոր տարբերակ է պատրաստվում: Նոր տարբերակում գործընկերները պարտավոր են պահել բյուջետային դեֆիցիտը, գնաճն ու պետական պարտքը համաձայնեցված ցուցանիշների մակարդակում: Այս մասին Մոսկվայում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հիմնական ուղղությունների հարցերով նախարար Տատյանա Վալովայան:

Ընդհանուր առմամբ, ՄՄ բոլոր երկրները այնպիսի սահմաններում են, որոնք թույլ է տալիս գործող պայմանագիրը, թեեւ Բելառուսը մի փոքր դուրս է եկել շրջանակներից՝ կապված գնաճի ցուցանիշների հետ, փաստել է նախարարը:

Վալովայան նաեւ հավելել է, որ վերլուծվել են Հայաստանում ու Ղրղըզստանում տիրող իրավիճակները; Հայաստանի դեպքում ամեն ինչ կարգին է, Ղրղըզստանում կան թեթեւակի շեղումներ, սակայն դրանք կրիտիկական չեն: