Միջազգային դոնորները ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար Հայիթիին 10 մլրդ դոլար են հատկացրել։ Այս մասին, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը։

ՄԱԿ-ի եւ արտասահմանցի փորձագետների հաշվարկներով, Հայիթիին տասը տարվա ընթացքում պետք կգա 11.5 մլրդ դոլար։

Ինչպես հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Հայիթիի վերականգնման համար Վաշինգտոնը 1.15 մլրդ դոլար է հատկացնում։ ՄՙԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքով, Ռուսաստանը Հայիթիին արդեն իսկ 5 մլն դոլար է տրամադրել ու մտադիր է հատկացնել եւս 8 մլն դոլար։

Երկրաշարժի արդյունքում հունվարի 12-ին զոհվել էր 220 հազար հայիթցի, ավելի քան 1 մլն մարդ անօթեւան էր մնացել։ Փորձագետների գնահատականնեով Հայիթիի երկրաշարժի պատճառած վնասների չափը կազմում է 7 — 14 մլրդ դոլար։