Հայաստանի կառավարությունը ստիպում է գործարարներին դրամարկղերը գնել մոնոպոլիստից: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Բնութագրերը, որոնք պարտադիր են ՀԴՄ-ների համար, ունեն միայն MiTAC IT Corp ընկերության MS-23 51 մոդելները: Ընկերության կայքում մոդելը բացակայում է: Մեր հարցմանը ի պատասխան, ընկերությունում պատասխանել են, որ մոդելը պատրաստվել է բացառիկ պատվերով»,-հայտարարել է Զուրաբյանը: Նրա խոսքով՝ հետազոտություն ցույց է տալիս, որ համանման սարքեր կարելի է ձեռք բերել նաեւ Չինաստանում ՝ մոտ երեսուն հազար դրամով:

Նշենք, որ նոր ՀԴՄ-ների արժեքը հասնում է 367 հազար դրամի: Դրանք նախատեսված են տարեկան 500 մլն դրամ եւ ավելի գումարի շրջանառությամբ տնտեսվարող սուբյեկտների համար: Այսպիսով՝ բիզնեսի հաշվին գորշահույթը կազմում է 25 – 30 մլն դոլար:

Ի պատասխան Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշել է, ո ՀԴՄ-ն իրացնում է «ՀԴՄ-ների ներդրման բյուրոն», սակայն վերջինս մոնոպոլիստ չէ եւ ցանկության դեպքում սարքերը կարող է ցանկացած մեկը ներկրել:

Սակայն Զուրաբյանը նշել է, որ խնդիրն այն է, որ կառավարության կողմից պահանջվող բնութագրերը համապատասխանում են միայն իր բացառիկ պատվորեվ պատրաստված մոդելներին: