ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողնը նեղ կազմով բանակցություններից հետո քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
«Կան ընդհանուր քայլեր, որոնք մենք պետք է ձեռնարկենք, եւ բանակցությունները, որոնք մենք անցկացրել ենք այդ թեմաներով, մեզ թույլ են տվել հենք ստեղծել այդ հարցերը կարգավորելու համար», — ասել է Էրդողանը Ռուսաստանի եւ Թուրքիայի բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես հավատում եմ, որ Ռուսաստանն ու Թուրքիան պարտավորություններ ունեն տարածաշրջանում` հայ-ադրբեջանական հիմնախնդրի, Սիրիայում իրավիճակի, Իրաքում իրադրության զարգացման տեսանկյունից», — հավելել է Թուրքիայի վարչապետը:





























