ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ավարտվել են սպառազինությունը եւ տեխնիկան բարձրլեռնային շրջաններում շահագործման ձմեռային ռեժիմի վիճակին բերելու միջոցառումները:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախապատրաստական ժամանակահատվածի նախօրեին իրականացվել էին հրահանգավորման եւ մեթոդաբանական պարապմունքներ, ուսումնասիրվել էին տեխնիկայի շահագործման փաստաթղթերը, անվտանգության միջոցառումների իմացության ստուգարքներ էին հանձնվել:
Մեկ ամսվա ընթացքում փոխել են ամբողջ տեխնիկայի հեղուկները եւ յուղերը, կատարվել են սպասարկման այլ աշխատանքներ: Սպասարկվել է 900 միավոր տեխնիկա: Սպասարկման աշխատանքների համար տրամադրվել են 5 տոննա տարատեսակ յուղեր եւ հեղուկներ:
Սեզոնային տեխնիկական սպասարկումն ավարտելուց հետո ռազմաբազայի հանձնաժողովը կստուգի աշխատանքի արդյունքները:





























