Փրկարար ծառայությունը նոյեմբերի 22-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Շարուրի 47/1 հասցում` "Առգե բիզնես" ՍՊԸ-ին պատկանող պահեստում պոկվել են դարակաշարերը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ եւ ԱԻ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ «Առգե բիզնես» ՍՊԸ-ի պահեստային հատվածում երկաթյա կառուցատարրերով նեկառուցված տնտեսական ապրանքներով 2 դարակաշար (100մx1մx12մ) շրջվել են, իսկ 2-ը` կիսաշրջվել, ինչի հետեւանքով աշխատակիցներ Դ. Խ. (ծնվ. 1990թ.) եւ Վ. Պ. (ծնվ. 1977թ.) ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:




























