«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նոյեմբերի 22-ին կայացել է 6,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.5 դրամ:
Հայաստանի Կենտրոնական բանկից էլ հայտնում են, թե ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով -0.30 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 655.52 դրամ՝ աճելով 3.89 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.75 (աճը 2.92 դրամ), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 12.31 դրամ (աճել է 0.04 դրամով):





























