«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան նոյեմբերի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 48-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես-C 280» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել Աստրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիր-Երեւան ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ե-200» եւ «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Օպել-Կորսա»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 21-ին, ժամը 19.10-ին, «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Երեք դեպքով էլ կատարվում է քննություն:




























