ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԵՄ արտահայտությունները՝ կապված Ասոցացման մասին համաձայնագիրը կնքելու որոշումը կասեցնելու հետ, Ուկրաինայի հանդեպ ճնշում են:
«Հենց Ուկրաինան հայտարարեց Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը դադարեցնելու, ահլ ոչ թե չեղյալ հայտարարելու մասին, եվրապացիները քքնադատությամբ հանդես եկան: Հենց դա է ճնշումը, հենց դա է շանտաժը»,-նշել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել է ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի կնքման նախապատրաստումը՝ դա պատճառաբանելով Ռուսաստանի ու ԱՊՀ հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությամբ:





























