Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ,Հայաստան-Լատվիա   բարեկամական  խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր՝ նոյեմբերի 22-ին  հեռախոսազրույց է ունեցել  Լատվիայի Խորհրդարանի  փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական  խմբի նախագահ Անդրեյ Կլեմենտեւի հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ԱԺ փոխնախագահը իր եւ Հայաստան-Լատվիայի բարեկամական  խմբի անունից   խորին ցավակցություն է հայտնել Ռիգայի «Maxima» առևտրի կենտրոնում  տեղի ունացած արտակարգ պատահարի կապակցությամբ եւ  իր վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին  եւ  բարեկամ Լատվիայի ժողովրդին: