Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ ասուլիսի ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք լրագրողներից մեկը հարց է ուղղել Թուրքիայի վարչապետին՝ հարցնելով, թե հավանականություն կա՞, որ նա իր հետ Թուրքիա կտանի Ռուսաստանում ձերբակալված թուրք ակտիվիստ Գիզեմ Աքհանին, երբ հարցի պատասխանին միջամտել է Պուտինը։ «Պարոն Էրդողանը կնոջ հետ է այստեղ եկել։ Ինչպե՞ս է տանելու։ Այդ ի՞նչ հարց եք տալիս»,-ասել է Պուտինը։

Թուրքիայի վարչապետը մի պահ զարմացել է, այնուհետ բոլորի հետ միասին ծիծաղել։

Թուրքիայի վարչապետն իր պատասխանում նշել է, թե շատ կարեւոր է, որ Գիզեմ Աքհանը դուրս գա ճաղավանդակներից։  Իր հերթին ՌԴ նախագահը շեշտել է, թե Գիզեմ Աքհանի դեպքում քաղաքական ոչինչ չկա եւ իրենք դատական գործընթացներին չեն խառնվելու։