Վրաստանը բոլոր խնդիրները կլուծի խաղաղ ճանապարհով, բայց միաժամանակ անհրաժեշտ է բարձրացնել երկրի պաշտպանունակությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, հայտարարել է Վրաստանի նոր նախագահ Գերորգի Մարգվելաշվիլին Վազիանիի ռազմակայանում զինվորականների հետ հանդիպման ժամանակ:

Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել վրացի զինվորականներին այդ թվում նաեւ գլոբալ անվտանգության ապահովման համար:

«Խաղաղ ճանապարհը հայտարարելով ցանկացած խնդրի լուծման անփոխարինել ուղի, մենք պարտավոր ենք մշտապես մտածել երկրի պաշտպանունակության բարձրացման մասին: Մեր նպատակն է հասնել զինված ուշերի պատրաստվածության այնպիսի մակարդակի, որ մեր հակառակորդի մոտ վերանա պատերազմելու ցանկությունը: Խաղաղությունը մեր գլխավոր առաջնահերթություննէ, բայց եթե պետք լինի հայրենիքին, մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է զոհաբերել իրեն»,-հայտարարել է Մարգվելաշվիլին՝ դիմելով զինվորականներին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»: